Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը խոր մտահոգություն է հայտնել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ զարգացումների առթիվ

ԱՄՆ-ը խոր մտահոգություն է հայտնել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ զարգացումների առթիվ
08.11.2015 | 11:57

ԱՄՆ-ը խոր մտահոգություն է հայտնել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ վերջին զարգացումների առթիվ: Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ ընկերության ղեկավարության փոփոխությանն անդրադառնալով` պետդեպարտամենի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է. «Ժողովրդավարական հասարակություններում քննադատական կարծիքները հարկավոր է ողջունել, ոչ թե լռեցնել»: Վրացական դատարանի որոշումը քննադատել են եվրոպական կառույցները ևս: «Խմբագրական քաղաքականությանը առնչվող որոշումները կայացվում են խմբագրություններում, ոչ թե դատարանի դահլիճում»,- հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ