Հայաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նոյեմբերի 6-ին ՈՒգանդայում ՌԴ դեսպանության հյուպատոսը Ջուբայում հանդիպում է ունեցել ավիաընկերության ղեկավարության հետ,
պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը և ՈՒգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն իրավական գործառույթները, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, համագործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը Հայաստան և Ռուսաստան: «Հաշվի առնելով, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ և կիրակի օրերին ամբողջության փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել հայրենիք»,- փոխանցում է ԱԳ նախարարությունը: