ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

500 000 000 դոլար՝ Եգիպտոսը գնահատել է թռիչքների դադարեցումից վնասի չափը

500 000 000 դոլար՝ Եգիպտոսը գնահատել է թռիչքների դադարեցումից վնասի չափը
08.11.2015 | 14:40

Ռուսաստանից և մի քանի այլ երկրներից դեպի Եգիպտոս թռիչքները ժամանակավորապես դադարեցնելու և հյուրանոցներում ամրագրումների չեղարկման հետևանքով Եգիպտոսի զբոսաշրջային հատվածը կկրի 500 մլն դոլարի վնաս: Եթե հարցը 4-5 օրում չլուծվի, Եգիպտոսը 1 տարվա կտրվածքով կկրի 2 մլրդ դոլարի վնաս: Նոյեմբերի 6-ին Ռուսաստանը որոշեց դադարեցնել Եգիպտոս թռիչքները, քանի չեն պարզվել «Կոգալիմավիա» ընկերության A321 օդանավի կործանման պատճառները: Ռուսաստանից զատ, Եգիպտոս թռիչքներից հրաժարվել են Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Նիդերլանդները, եվրոպական և մերձավորևելյան ավիափոխադրողներ (Air France, Lufthansa, AirBaltic, Flydubai, Air Arabia, Emirates Airlines):

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ