2013-ին ԵՄ-ին անդամակցած Հորվաթիայում խորհրդարանական ընտրություններ են: Եթե իշխանության գան պահպանողականները, կարող է կասեցվել միգրանտների հոսքը երկրի տարածքով: Սեպտեմբերի կեսերից ավելի քան 300000 փախստական է անցել բալկանյան այս պետության տարածքով՝ ավելի բարգավաճ եվրոպական երկրներ հասնելու իրենց ճանապարհին: Ընդդմադիր Հորվաթական ժողովրդավարական միությունը, որը ութ կուսակցություններից կազմված Հայրենասիրական կոալիցիայի առաջատար ուժն է, իշխող սոցիալ-դեմոկրատներին մեղադրում է միգրանտների նկատմամբ չափազանց քաղաքականություն իրականացնելու մեջ և պահանջել է զորք մտցնել ու ցանկապատեր կառուցել Սերբիայի հետ սահմանին, որը միգրանտների մուտքի հիմնական ճանապարհներից է: