Բելառուսն առայժմ իր ավիաընկերություններին չի արգելի չվերթեր իրականացնել դեպի Եգիպտոս, բելառուսական ինքնաթիռները թռչում են անվտանգ երթուղիով՝ ասել է Տրանպորտի և հաղորդակցության նախարարության ավիացիայի բաժնի տնօրեն Վլադիմիր Կոստինը: «Մենք Սինայի թերակղզու վրայով թռիչք չենք իրականացնում: Անվտանգության հետ կապված խնդիրների մասին մեզ մոտ խոսք չկա»,- ասել է Կոստինը: Նա հավելել է, որ բելառուսական ավիացիոն իշխանությունները լրացուցիչ ուշադրություն կդարձնեն օդանավակայաններում անվտանգության հարցերին: