ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հետաքննությունն «90%-ով վստահ է», որ A321-ում ռումբ է պայթել

Հետաքննությունն «90%-ով վստահ է», որ A321-ում ռումբ է պայթել
09.11.2015 | 12:04

Փորձագետները վստահ են, որ Եգիպտոսում կործանված A321 ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել՝ գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննության սեփական աղբյուրին: Հետաքննության մասնակիցները «90%-ով վստահ են», որ ինքնագրի արձանագրած պայթյունի ձայնը հենց ռումբի պայթյունի ձայն է: Հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող Airbus A321-ը կործանվել է Սինայի թերակղզում: Օդանավում 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է եղել: Բոլորն էլ զոհվել են:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ