ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բրիտանացիները A321-ի վթարի վերաբերյալ տեղեկատվություն են փոխանցել Մոսկվային

Բրիտանացիները A321-ի վթարի վերաբերյալ տեղեկատվություն են փոխանցել Մոսկվային
09.11.2015 | 21:07

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Ռուսաստանին են փոխանցել հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում ավիավթարին վերաբերող` իրենց տեղեկատվության մի մասը: Բրիտանական հետախուզությունը պնդում է, որ Շարմ էլ-Շեյխ - Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող A321 օդանավի վթարի պատճառը ահաբեկչական գործողությունն էր: «Տեղեկատվության մի մասը գաղտնի է, և մենք Մոսկվային ենք փոխանցել այն ամենը, ինչ ի վիճակի էինք»,- Sputnik գործակալությանը փոխանցել է բրիտանական արտգործնախարարության ներկայացուցիչը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ բրիտանական կողմը ավիավթարին վերաբերող տեղեկություններ է փոխանցել:

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ