Թուրքիայի Օրդու գավառում ամբողջովին փակ մուսուլմանուհու հագուստով տղամարդու են ձերբակալել` մահապարտ ահաբեկչի տեղ դնելով: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, թուրք իրավապահները ծպտված սիրեկանին ձերբակալել են, երբ նկատել են, որ ավտոբուսի կանգառում հեռախոսով խոսող «կինը» տղամարդու կոշիկով է: Պարզվել է, որ 33-ամյա տղամարդը ծանոթությունների կայքում կապ է հաստատել և գաղտնի ժամադրության է գնում, բայց ամուսնացած է, ունի 2 երկու երեխա: