ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կոսովոն չի դարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ

Կոսովոն չի դարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ
09.11.2015 | 21:13

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի մասնակիցները քվեարկել են մասնակի ճանաչված Կոսովոն կազմակերպության շարքերն ընդունելու հարցի շուրջ: Կոսովոյի դիմումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցելու վերաբերյալ, մերժվել է՝ կողմ են քվեարկել 92 երկրներ, դեմ՝ 50-ը: Դահլիճում եղել է 195 պատվիրակություններից 142-ը: Անդամակցության համար անհրաժեշտ էր ձայների երկու երրորդը՝ առնվազն 95 ձայն: Քվեարկությանը մասնակցելուց հրաժարվել է 29 երկիր։ Ավելի վաղ Ռուսաստանը բողոքել էր Կոսովոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամացանկում ներառելու մտադրության դեմ, քանի որ Մոսկվայի կարծիքով՝ դա «Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է»:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ