ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսպանիան դեմ է Կատալոնիայի անկախությանը

Իսպանիան դեմ է Կատալոնիայի անկախությանը
09.11.2015 | 21:17

Կատալոնիայի անկախության բանաձևն ազդեցություն չի ունենա՝ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիո Ռախոյը։ Վարչապետը խոստացել է բողոքարկել որոշումը Սահմանադրական դատարանում։ Ռախոյը նշել է, որ արդեն քննարկել է կատալոնական հարցն ընդդիմադիր սոցիալական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսի հետ, ում հետ պայմանավորվել է հանդիպել երեքշաբթի։ Կատալոնիայի խորհրդարանը հավանություն էր տվել ինքնավար մարզի անկախության բանաձևին։

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ