1916-ի ապրիլի 26-ին ժամը 19.00-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա համաշխարհային մեծության աստղ, իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտիի երկար սպասված համերգը: Կազմակերպիչներն են Trident Music, Global Communications և Forpostart production ընկերությունները:
Համերգը անցկացվում է «Perfetto-2016» խորագիրը կրող համաշխարհային շրջագայության շրջանակում:
Միջազգային համերգաշարի ընթացքում Էրոս Ռամազոտիին կուղեկցեն 20 -տոննանոց 8 մեքենա, որոնց մեջ մտնում են պտտվող բեմը, LED էկրանները, լուսաձայնային սարքավորումները: Ամբողջ համալիրը վերափոխվելու է, դահլիճն անճանաչելի է լինելու: Համերգասրահի առաջին-երկրորդ սեկտորները վատ տեղերն են համարվում: Ռամազոտիի համերգի ժամանակ այդ հատվածում նստած ունկնդիրը ամենամոտիկից է տեսնելու ու լսելու նրան: Երևանյան համերգին, որը բաղկացած է լինելու երկու բաժնից, հայաստանցիները մի բաժնում կվայելեն հին սիրված հիթերը, մյուսում՝ նոր երգերը: