«Մենք աջակցում ենք Երևանի հավատարմությանը խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Համոզված ենք, որ պիտի հետագայում էլ շարունակենք ջանքերը՝ աջակցելու կողմերին, որպեսզի մշակվի փոխադարձաբար ընդունելի կոնսեսուսային հիմք կարգավորման համար։ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի մասնակից, կշարունակի ակտիվ դերակատարությունը, որպեսզի կարողանանք հասնել դրական արդյունքի»,- Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։