ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Մեր գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ ահաբեկիչները իշխանության գան Սիրիայում»

«Մեր գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ ահաբեկիչները իշխանության գան Սիրիայում»
10.11.2015 | 17:46

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասուլիսում ընդգծեց, որ անհրաժեշտ է Սիրիայում պաշտպանել բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ քրիստոնյաների իրավունքները։ Նա ընդգծեց, թե շատերը փորձում են սիրիական հարցը ներկայացնել շիաների և սուննիների հակամարտություն, ինչը սադրանք է և չի համապատասխանում իրականությանը։ «Մեր գլխավոր խնդիրը պայքարն է ահաբեկչության դեմ, թույլ չտալ, որ ահաբեկիչները Սիրիայում գան իշխանության»,- ասաց նա։ Խոսելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասին՝ ՌԴ արտգործնախարարն ակնարկեց, թե գործընկեր պետություններից շատերին թվում է՝ Ասադի հրաժարականով կլուծվեն բոլոր խնդիրները, որը պարզունակեցնում է հիմնահարցը. «Մեր գործընկերներից շատերն առաջվա պես փորձում են խուսափել կոնկրետ աշխատանքից, կոնկրետ բանակցություններից և ամեն ինչ սահմանափակել աբստրակտ կոչերով, թե անհրաժեշտ է, որ Ասադը հրաժարական տա, և Սիրիայի բոլոր հարցերն ինքնընստինքյան կլուծվեն։ Սա պարզեցված մոտեցում է, որը մեզ շեղում է այն աշխատանքից, որը կարող է արդյունք տալ»։

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ