ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը՝ նոյեմբերի 14-ին

Սիրիայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը՝ նոյեմբերի 14-ին
10.11.2015 | 17:48

Նոյեմբերի 14-ին Վիեննայում 17 երկրների մասնակցությամբ կկայանա Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցությունների հաջորդ փուլը՝ հաղորդում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը՝ տեղեկացնելով, որ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպմանը մասնակցելու նպատակով կայցելի Վիեննա: Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների ներկայությունը բանակցություններին չի ակնկալվում: Բանակցություների նախորդ փուլը հոկտեմբերի 30-ին էր:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ