ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվան ընդունեց ահաբեկչության հնարավորությունը որպես A321-ի կործանման պատճառ

Մոսկվան ընդունեց ահաբեկչության հնարավորությունը որպես A321-ի կործանման պատճառ
10.11.2015 | 17:49

Ռուսաստանն առաջին անգամ հնարավոր է համարել ահաբեկչական գործողությունը որպես Շարմ էլ-Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթի քաղաքացիական օդանավի կործանման պատճառ՝ հայտնել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում: Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի և միջազգային այլ հետաքննիչների կարծիքով՝ օդանավում ռումբ է պայթել:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ