ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ հանձնաժողովում նոյեմբերի 11-12-ին կանցկացվի Ադրբեջանի հարցով քննարկում։ Նիստը հեռարձակվելու է առցանց: Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչությունից հայտնել են, որ Ադրբեջանը 158 երկրներից մեկն է, որը վավերացրել է բռնությունների ու այլ դաժանությունների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության ու պատժի դեմ կոնվենցիան, և պետք է պարբերաբար զեկույց ներկայացնի 10 անկախ փորձագետների առաջ։ Կոմիտեի երկխոսությունն Ադրբեջանի պատվիրակության հետ կկայանա նոյեմբերի 11-12-ին, իսկ դեկտեմբերի 9-ին հանձնաժողովը նախատեսում է մամուլի ասուլիս։