ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրոպայի ապագան կախված է փախստականների հանդեպ Գերմանիայի դիրքորոշումից

Եվրոպայի ապագան կախված է փախստականների հանդեպ Գերմանիայի դիրքորոշումից
10.11.2015 | 17:53

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կողմ է, որ Գերմանիան ղեկավար դեր ստանձնի Եվրոպայում փախստականների ճգնաժամը հաղթահարելու հարցում:
«Եվրոպայի ապագան մեծ մասամբ կախված է փախստականների ճգնաժամի հանդեպ Գերմանիայի դիրքորոշումից»,- նշել է նա: Տուսկի կարծիքով` Բեռլինի ղեկավարող դերը պետք է, նախ և առաջ, արտահայտվի 3 խնդիրների իրագործման մեջ` ԵՄ-ի արտաքին սահմանների անվտանգության ապահովում, ծայրահեղական պոպուլիզմի դեմ պայքար և արևմտյան միասնության ամրապնդում։ Տուսկն ընդգծել է, որ Գերմանիան պետք է առանց պատմական բարդույթների հոգ տանի ԵՄ-ի արտաքին սահմանների մասին, որոնց անվտանգությունից է կախված ներքին բաց սահմանների գոյությունը: ԵԽ նախագահի խոսքով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հասկացել է, որ համերաշխություն նշանակում է զոհաբերել սեփական շահերի մի մասը` հանուն Եվրոպայի ընդհանուր բարօրության, կամ այն մարդկանց համար, ովքեր հայտնվել են դժբախտության մեջ: «Կպահպանվի՞ Եվրոպան որպես ազատության, օրենքի գերակայության, անհատների հանդեպ հարգանքի և իր քաղաքացիների համար անվտանգ մայր ցամաք, մեծ մասամբ կախված է գերմանացիներից: Սակայն նաև մյուս 27 տարբեր ազգերից»,- նշել է Տուսկը։

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ