ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օլանդն առաջարկել է ստեղծել միջազգային վերահսկող մարմին

Օլանդն առաջարկել է ստեղծել միջազգային վերահսկող մարմին
10.11.2015 | 17:55

Գլոբալ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի շրջանակներում պետությունների ստանձնած էկոլոգիական պարտավորությունների կատարման վերահսկողությունը պետք է դրվի միջազգային մասշտաբի հատուկ վերահսկող կառույցի վրա՝ կարծում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Հուսով եմ՝ փարիզյան պայմանավորվածությունների արդյունքը կլինեն պարտավորեցնող միջոցները: Հաջորդ փուլը կլինի էկոլոգիական անվտանգության հարցերով խորհրդի ձևով կազմակերպության ստեղծումը, որն անհրաժեշտ պահին կկարողանա հայտարարել, որ այս կամ այն գործողություններն անընդունելի են, վտանգավոր և պետք է դադարեցվեն»,- ասել է նա Փարիզում ֆրանսիացի գիտնականների հետ հանդիպմանը: Օլանդի խոսքով՝ այդ կառույցը պետք է գնահատի այն պարտավորությունների «լիարժեք կատարումը», որոնք կստանձնեն աշխարհի երկրները էկոլոգիայի ոլորտում: «Եթե կլիմայի խնդիրն այդքան վտանգավոր է մարդկության, ռիսկային՝ մոլորակի համար, անհրաժեշտ է միջազգային ատյան ունենալ որոշումների ընդունման համար»,- նշել է Օլանդը:
ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների հարցերով COP-21 համաժողովը տեղի կունենա Փարիզում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ին, կմասնակցեն պետությունների և կառավարությունների 80 ղեկավարներ ամբողջ աշխարհից:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ