ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի նախագահը կհանդիպի Հռոմի պապի հետ

Իրանի նախագահը կհանդիպի Հռոմի պապի հետ
10.11.2015 | 17:56

IRNA գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին առաջիկա եվրոպական շրջագայության շրջանակներում հանդիպելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Իրանի նախագահի պատվիրակությունը Հռոմ կմեկնի նոյեմբերի 14-ին և կհանդիպի իտալացի ներդրողների ու արդյունաբերողների խմբի հետ։ Նոյեմբերի 16-ին Հասան Ռուհանին Փարիզում ելույթ է ունենալու UNESCO-ի «Առաջնորդների ֆորումում», դա նրա առաջին այցն է Եվրոպա՝ 2013-ին նախագահ ընտրվելուց հետո։

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ