Le Monde-ը գրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հրաժարվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ընթրիքից մենյուի պատճառով: Իրանի նախագահին դուր չի գալիս, որ ճաշացանկում ալկոհոլ կա, որ պաշտոնապես արգելված է Իրանում: Ֆրանսիական գինիներին դեմ լինելը Ելիսեյան պալատը չի մեկնաբանել, թեպետ դա էլ եվրոպական արարողակարգի պարտադիր մաս է: