ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը և Ֆրանսիան կվերսկսեն առևտրային համագործակցությունը

Իրանը և Ֆրանսիան կվերսկսեն առևտրային համագործակցությունը
12.11.2015 | 20:22

Իրանը մտադիր է վերսկսել առևտրային համագործակցությունը Ֆրանսիայի հետ՝ մեքենաշինության, գյուղատնտեսության և ավիացիայի բնագավառներում՝ արևմտյան լրատվամիջոցներին ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ավելացնելով՝ համաձայնագրերը կստորագրվեն հաջորդ շաբաթ փարիզյան այցի ընթացքում:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ