ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը չի կատարի պայմանավորվածությունները, եթե ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ մտցնի

Իրանը չի կատարի պայմանավորվածությունները, եթե ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ մտցնի
12.11.2015 | 20:34

Իրանը չի կատարի միջուկային ծրագրի վերաբերյալ վեցյակի հետ պայմանավորվածությունները, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ մտցնի, Corriere della Sera-ին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Հասան Ռուհանին։ Պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը նոր պատժամիջոցներ մտցնի, Ռուհանին ասել է. «Պարտավորությունները հետևյալն են. վեցյակը նոր պատժամիջոցներ չի մտցնի, իսկ մենք պիտի կատարենք պայմանավորվածությունները։ Բայց եթե ԱՄՆ-ը կամ այլ երկրներ չկատարեն իրենց պարտավորությունները, մենք ևս ստիպված կլինենք նույն կերպ վարվել»։ Ռուհանին մանրամասնել է Իրանի և ԱՄՆ-ի տարաձայնությունների պատճառը՝ ԱՄՆ-ը չեղյալ է համարել ԻԻՀ-ի նկատմամբ ոչ թե բոլոր պատժամիջոցները, այլ՝ միջուկային ծրագրին վերաբերող: «Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները այլ պատմություն են։ Եթե համաձայնությունները լավ իրականացվեն, հիմք կդառնան ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման համար՝ պայմաններ ստեղծելով հարաբերություններում նոր ժամանակաշրջանի մեկնարկի համար։ Բայց եթե ամերիկացիները չկատարեն միջուկային համաձայնագրի մի մասը, բնական է, որ մեր հարաբերությունները կմնան նույնը, ինչ անցյալում»,- հավելել է նա։

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ