ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության սամմիթին, որ նախատեսված է նոյեմբերի 18-19-ին Ֆիլիպիններում: Ռուսաստանը Մանիլայում կներկայացնի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Կրեմլի մամլո քարտուղար Դմիտր Պեսկովը տեղեկացրել է, որ նախագահը հոդված կհրապարակի՝ սամմիթի օրակարգային խնդիրների վերաբերյալ ներկայացնելով իր տեսակետները և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համագործակցության հեռանկարների գնահատականը:
Նախատեսված երկկողմ հանդիպումների փոխարեն կլինեն հեռախոսազրույցներ: Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության անդամներ են 21 երկրներ: