Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան լեհերին խնդրել է պատրաստվել պայքարի՝ վերադարձնելու լեհական նախկին տարածքները՝ Գալիցիան, Վոլինը, Պոլեսիեն, որ հիմա կոչվում են Լվովի, Տեռնոպոլի, Իվանո-Ֆրանկովսկի, Վոլինսկի ու Ռովենսկի շրջաններ՝ հաղորդել է լեհական TVP1 պետական հեռուստաալիքը: Դուդան ասել է, որ ուկրաինական հողերում ապրող հայրենակիցները ենթարկվում են ստորացումների ու հալածանքների ՈՒկրաինայի նոր ղեկավարության կողմից: Լեհաստանի նախագահը կարծում է, որ եթե ուկրաինական ներկա իշխանությունը դատապարտում է ԽՍՀՄ-ի քաղաքականությունը (իսկ նա դատապարտում է), պետք է վերադարձնի Լեհաստանին տարածքները, որ վերցվել են 1939-ին: