REGNUM-ը հաղորդում է՝ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել ՌԴ ռազմատիեզերական ուժերի հակաահաբեկչական գործողությունների համար Սիրիայում, ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում՝ Արցախի օրերին նվիրված մամլո ասուլիսում: «Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»՝ վստահեցրել է Բակո Սահակյանը՝ հղում անելով Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը: «Երբ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնվի, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել այդ ինֆրակառույցի օգտագործման հարցով համագործակցությունը»՝ ասել է ԼՂՀ նախագահը՝ ըստ գործակալության: Նա ճշտել է, որ օդանավակայանում ժամանակակից տեխնիկա է տեղակայված, որ անհրաժեշտ է բարձրտեխնոլոգիական ավիացիայի պահանջները բավարարելուն: Բակո Սահակյանի կարծիքով՝ Ստեփանակերտի օդանավակայանը չի զիջում «Շերեմետևոյին» կամ «Զվարթնոցին»: