REGNUM-ը հաղորդում է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մամլո ասուլիսում Մոսկվայում ասել է՝ ԼՂՀ-ն ձգտում է տնտեսական ինքնաբավոթյան և ակնհայտ հաջողությունների է հասել: «Եթե առաջ ԼՂՀ սեփական եկամուտները պետական բյուջեի 1/3 էին, այսօր ցուցանիշը հասել է 50 %-ի: Հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ մենք միջպետական վարկի կարիք չենք ունենա, որ ամեն տարի Հայաստանը հատկացնում է Արցախին»՝ ասել է Բակո Սահակյանը: Նա նշել է, որ անկախության տարիներին Արցախը կարողացել է ոչ միայն վերականգնել Ադրբեջանի պարտադրած պատերազմի պատճառով ավերված տնտեսական կարևորագույն ոլորտները, այլև զարգացրել է գյուղատնտեսությունը, հիդրոէներգետիկան, լեռնահանքային արդյունաբերությունը: Թեպետ Արցախը միջազգային ասպարեզում ճանաչված պետություն չէ, որն օբյեկտիվ բարդություններ է հարուցում, ժողովուրդը զբաղված է ստեղծարար աշխատանքով և ինքնուրույն կառուցում է իր ապագան: ԼՂՀ տնտեսական զարգացման կարևոր գործոններից Բակո Սահակյանը նշեց հայկական սփյուռքի աջակցությունը՝ նրանց թվում ռուս ձեռնարկատերերի և բարերարների: