ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հրեական կառույցը ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հրեական կառույցը ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13.11.2015 | 17:52

«Մենք բարոյական պարտավորություն ենք զգում՝ ճանաչելու հայերի տառապանքները»,- հայտարարել է Հանրային հարցերով հրեական խորհուրդը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսին կոչ է արել ճանաչել Օսմանյան Թուրքիայում 1915-ին հայերի ցեղասպանությունը: Հրեական խորհուրդը անցյալ ամիս ամենամյա համայնքային համաժողովում բանաձև է ընդունել, որով կոչ է անում հրեական համայնքին աջակցել ամերիկահայ կազմակերպություններին՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար։ Բանաձևն ընդգծում է. «Մենք բարոյական պարտավորություն ենք զգում՝ ճանաչելու հայերի տառապանքները»: «Չպետք է թույլ տանք, որ պատեհապաշտ քաղաքականությունը կամ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի կառավարության հարաբերությունները սասանեն մեր բարոյական պարտավորությունը՝ ճանաչելու հայ ժողովրդի տառապանքները»,- մասնավորապես ասվում է փաստաթղթում:

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ