ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջոն Քերին Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին

Ջոն Քերին Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին
13.11.2015 | 17:56

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է. «ԱՄՆ-ը Բաքվի Վերաքննիչ դատարանի՝ հայտնի պատմաբան և խաղաղապահ Արիֆ Յունուսի բանտարկությունը տնային կալանքով փոխարինելու որոշումը դիտարկում է որպես դրական քայլ։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կառավարությունը նման կերպ կվարվի նաև այլ բանտարկյալների հետ, որոնք առողջական լուրջ խնդիրներ ունեն»։

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ