ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արքայական ընդունելություն թագավորին

Արքայական ընդունելություն թագավորին
13.11.2015 | 17:57

Թուրքիայի Անթալիա քաղաքում նոյեմբերի 15-16-ի G-20 գագաթնաժողովի հյուրերից առաջինը ժամանել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդը: «Հուրիեթի» փոխանցմամբ՝ թեպետ օդանավակայանում միապետին երկու ուղղաթիռ է սպասել, նա Mardan Palace հյուրանոց է գնացել 60 մեքենայից բաղկացած ավտոշարասյունով: Սաուդյան Արաբիայի թագավորի և մոտ 1000 հոգուց բաղկացած պատվիրակության համար հյուրանոցում պատվիրվել են 546 սենյակ, որոնցում գիշերելն սկսվում է օրական 800 եվրոյից և հասնում մինչև 15 հազար եվրոյի: Նշվում է, որ թագավորական ընտանիքի անդամների համար նախատեսված սենյակների գները սկսվում են 9 հազար եվրոյից: Պատվիրակության անդամների կերակուրները պատրաստելու են համաշխարհային ճանաչում ունեցող ռեստորանները, նրանց համար գործելու է 7 հազար 500 քառակուսի մետր տարածք զբաղեցնող սպա սրահ: Թագավոր Սալմանին և նրա որդուն՝ արքայազն Թելալին պատկանող իրերը Անթալիա են բերվել մեկ շաբաթ առաջ: Միապետի և պատվիրակության անդամների համար զրահապատ Mercedes մակնիշի 65 ավտոմեքենա է բերվել, իսկ պատվիրակության անդամների օգտագործման համար ընդհանուր առմամբ վարձվել է 400 բարձրակարգ ավտոմեքենա: Քանի որ բոլորը չեն կարողացել տեղ գտնել հյուրանոցի ավտոկայանատեղիում, մի մասը կանգնեցվել է հյուրանոցի հարակից ճանապարհահատվածներին:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ