ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով խորհրդակցությունները կշարունակեն Նյու Յորքում և Վաշինգտոնում՝ Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: «Համանախագահները հաշվետվություն ներկայացրեցին ԵԱՀԿ Մշտական խորհրդին և Մինսկի խմբին: Հիմա մենք կուղևորվենք Նյու Յորք և Վաշինգտոն՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հետագա խորհրդակցությունների համար»,- նշել է նա: