ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ նախագահը կմեկնի Անթալիա

ՌԴ նախագահը կմեկնի Անթալիա
14.11.2015 | 10:58

Մեծ քսանյակի սամմիթի օրակարգում համաշխարհային տնտեսության զարգացման արդիական հարցերն են, միջազգային առևտրի իրավիճակը, ֆինանսական գլոբալ ճարտարապետւթյան բարենորոգման հեռանկարները, տնտեսության ռեալ սեկտորում ներդրումների ներգրավման և զբաղվածության մակարդակի բարձրացման հնարավորությունները: Կքննարկվի կլիմայի գլոբալ փոփոխությունների թեման: Սամմիթում առանձին ուշադրություն կդարձվի ահաբեկչության դեմ համատեղ պայքարի և փախստականներին օգնության խնդիրներին:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ