«Ռոսավիացիան» արգելել է եգիպտական Egypt Air ավիաընկերության չվերթերը Ռուսաստան: Reuters-ը հայտնում է` արգելքը կգործի նոյեմբերի 14-ից: Օդային հաղորդակցությունը Եգիպտոսի ու Ռուսաստանի միջև, փաստորեն, ամբողջությամբ դադարեցվում է: Egypt Air-ը միակ ավիափոխադրողն էր Ռուսաստանի ու Եգիպտոսի կողմից` Մոսկվա - Կահիրե երթուղով: Ավելի վաղ Ռուսաստանն արգելել էր սեփական ավիափոխադրողների չվերթերը Եգիպտոս մինչև պարզ կդառնան հոկտեմբերի 31-ին Airbus А321-ի կործանման հանգամանքները, որին 224 մարդ էր զոհ գնացել: