ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԼՂ խնդրում չի կարող լինել լուծում, որը կողմերից մեկի համար ընդունելի չէ

ԼՂ խնդրում չի կարող լինել լուծում, որը կողմերից մեկի համար ընդունելի չէ
14.11.2015 | 11:00

ԼՂ բանակցություններում քիչ հավանական է այնպիսի մոտեցման որդեգրումը, որը կողմերից որևէ մեկի համար ընդունելի չէ՝ նոյեմբերի 13-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ հավելելով, որ Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ամեն ջանք ներդնում է հակամարտությունը խաղաղ բանակցային տարբերակով լուծելու համար: Անդրադառնալով ռուսական «Կոմերսանտի» հրապարակմանը, թե հայկական կողմի հետ քննարկվում է տարածքների զիջման հնարավորությունը, դեսպանը նշել է. «Մինսկի խումբն աշխատում է առաջ քաշված առաջարկությունների շուրջ: Բնականաբար շատ կարծիքներ ու առաջարկություններ արտահայտվեցին, մանավանդ հասարակության շրջանում շշուկների մակարդակով շատ ինֆորմացիա շրջանառության մեջ մտավ: Ես չեմ ուզում մեկնաբանել տարբեր ենթադրությունները, որոնք այսօր շրջանառվում են: Պարզապես կասեմ հետևյալը՝ հիմնական մոտեցումը սա է. հանգել այնպիսի լուծման, որը երկու կողմի համար էլ ընդունելի կլինի: Երևի թե չի կարող խոսք լինել, որ մենք ընդունենք մի այնպիսի մոտեցում կամ ենթադրություն կամ վարկած, որը կողմերից որևէ մեկի համար ընդունելի չէ»: Դիտարկմանը, թե Ադրբեջանի իշխող վերնախավից հնչում են կարծիքներ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ չէ, իսկ Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, անկողմնակալ չէ, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն արձագանքեց. «Նախ ես համաձայն չեմ, որ բոլորն այդ երկրում այդ կարծիքին են: Մինսկի խումբը օժտված է ԵԱՀԿ-ի յուրահատուկ մանդատով, որը տալիս է գործելու այդ իրավասությունը: Այսօրվա դրությամբ, որքանով ես եմ տիրապետում տեղեկատվությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխության ենթակա չէ: Յուրաքանչյուր մարդ ազատ է մտածել՝ ինչպես ուզում է: Այսօր մենք դեռ շշուկների փուլում ենք»:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ