ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը Ֆրանսիայի ժողովրդի հետ է

ԱՄՆ-ը Ֆրանսիայի ժողովրդի հետ է
14.11.2015 | 13:05

ԱՄՆ-ը Ֆրանսիայի ժողովրդի հետ է և պատրաստ աջակցել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ «Սա խաղաղ բնակչությանը ահաբեկելու սարսափելի փորձ էր»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ առայժմ չի ուզում խոսել կազմակերպիչների մասին, քանի դեռ հայտնի չեն բոլոր մանրամասները։

Դիտվել է՝ 1991

Մեկնաբանություններ