ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ նախագահը ցավակցել է Ֆրանսուա Օլանդին և Ֆրանսիայի ժողովրդին

ՌԴ նախագահը ցավակցել է Ֆրանսուա Օլանդին և Ֆրանսիայի ժողովրդին
14.11.2015 | 13:07

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում է Փարիզի հրեշավոր ահաբեկչությունների զոհերի հարազատներին և աջակցության ու համերաշխության իր պատրաստակամությունն է հղում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ու Ֆրանսիայի ժողովրդին՝ հաղորդել է մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ