ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը չի կարող Բաշար ալ-Ասադին խնդրել հեռանալ իր պաշտոնից

Պուտինը չի կարող Բաշար ալ-Ասադին խնդրել հեռանալ իր պաշտոնից
14.11.2015 | 13:09

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ չի կարող Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին խնդրել հեռանալ իր պաշտոնից: Ռուսական Interfax և թուրքական Anadolu լրատվականներին հարցազրույցում Պուտինը ասել է. «Եկեք մտածենք, թե որքանով օրինական ու բարոյական կլիներ մեր պահվածքը, թե մենք Մոսկվա հրավիրեինք բարեկամ պետության ղեկավարին ու նրա առաջ նրա իսկ հեռացման հարց դնեինք: Սիրիան ինքնիշխան պետություն է, Բաշար Ասադը` նախագահ, որին ընտրել է ժողովուրդը: Ուստի մենք նրա հետ նման հարցեր քննարկելու իրավունք ունե՞նք: Իհարկե` ոչ»:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ