ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիայում փախստականների ճամբար են հրկիզել

Ֆրանսիայում փախստականների ճամբար են հրկիզել
14.11.2015 | 13:12

Կալեում հրկիզել են ճամբարը, որտեղ մոտ 4000 փախստական է ապրել: Նրանք փորձել են հասնել Մեծ Բրիտանիա: Փախստականներից զոհերի մասին չի հաղորդվում, հայտնում է haqqin.az-ը: Ճամբարում ապրել են փախստականներ Սիրիայից, Աֆղանստանից, Իրաքից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից, նաև աֆրիկյան երկրներից: Այդ փախստականների ճակատագիրը երկար ժամանակ կռվախնձոր է եղել բրիտանական և ֆրանսիական իշխանությունների միջև:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ