Իրանի նախագահ Հասան Ռուհանին չեղարկում է այցը Իտալիա և Ֆրանսիա՝ Փարիզում ահաբեկչությունների պատճառով՝ հայտնում է IRNA գործակալությունը: «Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շաբաթ առավոտյան հայտարարել է, որ Հասան Ռուհանիի այցն Իտալիա, Վատիկան և Ֆրանսիա հետաձգվել է Փարիզում ահաբեկչությունների պատճառով»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: