ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսով քննարկել են ռուս-իրանական համագործակցության առանցքային կողմերը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ: «Քննարկվել են ռուս-իրանական համագործակցության առանցքային կողմերը, այդ թվում նոյեմբերի 12-ին առևտրատնտեսական համագործակցության մշտական հանձնաժողովի հանդիպման արդյունքները»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախագահները պայմանավորվել են երկխոսությունը շարունակել նոյեմբերի 23-ին՝ Պուտինի Թեհրան այցելության ժամանակ, որտեղ նա կմասնակցի գազ արտահանողների երրորդ գագաթաժողովին: