ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին այցելելու է Իրան, ուր մասնակցելու է Գազ արտահանող երկրների ֆորումին։ Ուշակովի խոսքերով՝ այցի ընթացքում նախատեսված են երկկողմ շփումներ ֆորումին մասնակից մյուս երկրների ղեկավարների հետ: Ուշակովը մանրամասնել է, որ այցը մեկօրյա է։ Նրա խոսքերով՝ Պուտինի ու Իրանի նախագահի երկկողմ հանդիպման հարցը գտնվում է մշակման փուլում։