ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Փարիզում «բարբարոսական և ստոր» ահաբեկչություններն ու պնդել, որ հարձակումների պատասխանատուները պետք է ենթարկվեն արդարադատության: Ուրբաթ երեկոյան ԱԽ-ն ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և Ֆրանսիայի կառավարությանը: «Անվտանգության խորհրդի անդամները ամենավճռական դատապարտում են բարբարոսական և ստոր ահաբեկչական հարձակումները, որոնք տեղի են ունեցել 2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի մի քանի շրջաններում, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք: Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծում են այդ ահաբեկչական հարձակումներում մեղավորներին արդարադատության ենթարկելու անհրաժեշտությունը»,- ասվում է փաստաթղթում: Հայտարարության նախագիծն առաջարկել է Ֆրանսիայի պատվիրակությունը: ՄԱԿ ԱԽ-ի այլ երկրները լիովին աջակցել են նախաձեռնությանը: