Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ահաբեկչական հարձակումներն իրականացրել է «Իսլամական պետություն» խմբավորումը, գործողությունները պլանավորվել և կազմակերպվել են դրսից՝ Ֆրանսիայի ներսում գտնվողների օգնությամբ: Հարձակումները նա բնորոշել է Ֆրանսիայի դեմ «պատերազմական գործողություն»: Գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլան հեռուստատեսությամբ ասել է, որ հինգ ահաբեկիչ է սպանվել, նշելով, որ հնարավոր է հարձակվողների թիվը ավելին լինի: