Պեկինը պատրաստ է օգնել Փարիզին ահաբեկչության դեմ պայքարում՝ ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը հեռախոսել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Չինաստանի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ակտիվորեն համագործակցի անվտանգության հարցերում և ահաբեկչության դեմ պայքարում: Նա ցավակցություն է հայտնել զոհվածների և տուժածների ընտանիքներին: