ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուվրը փակվում է

Լուվրը փակվում է
15.11.2015 | 14:58

Լուվրը առժամանակ փակվում է՝ նախօրեին Փարիզի ահաբեկչությունների պատճառով: «Լուվրի թանգարանը, որը բացվել էր այսօր առավոտյան, փակվում է»,- փոխանցում են ֆրանսիական լրատվամիջոցները` թանգարանի մամուլի ծառայությանը հղումով: Ավելի վաղ փակվել էին Էյֆելյան աշտարակը, Դիսնեյլենդը, Վերսալի թանգարանը, համերգները հետաձգել են նաև Փարիզի օպերան և ֆիլհարմոնիան:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ