ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քերին՝ Ասադի դեմ, Լավրովը՝ Քերիի

Քերին՝ Ասադի դեմ, Լավրովը՝ Քերիի
15.11.2015 | 15:06

ԱՄՆ-ը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ի վիճակի չէ ժողովրդին ճշմարտությունն ասել, և դա պատճառներից մեկն է, որ նա չի կարող երկիրը կառավարել՝ ասել է Ջոն Քերին Սիրիայի հարցով Վիեննայի կոնֆերանսի ավարտից հետո՝ փոխանցել է The Washington Times-ը: Քերիի կարծիքով՝ Ասադը համաձայնության է եկել ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ և երբեք նրանց դեմ չի պայքարել, ինչպես պայքարում է իր դեմ ապստամբած սեփական քաղաքացիների դեմ: «Այս առումով պետության ղեկավարը և ԻՊ-ի զինյալները թշնամիներ չեն»՝ ընդգծել է Ջոն Քերին: Նա կարծում է, որ ի վերջո կոնֆլիկտի կողմերը կհամաձայնեն, որ Ասադը չի կարող շարունակել պաշտոնավարումը. «Դա չի լինի ԱՄՆ-ի թելադրանքը, այդ եզրակացությանը կհանգեն բանակցությունների ընթացքում: Հակառակ դեպքում՝ երկրում երբեք խաղաղություն չի հաստատվի»՝ ասել է պետքարտուղարը: Նա արդեն հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը մագնիս է ահաբեկչական խմբավորումների համար՝ գնում ու նավթ է վաճառում ԻՊ-ին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նրա հետ համաձայն չէ՝ նա ասել է, որ բոլորը գիտեն՝ որտե՞ղ են նավթային դաշտերը, ո՞վ է նավթ արդյունահանում, ո՞վ է ղեկավարում և ո՞ւր է նավթը ուղարկվում Սիրիայի ներսում ու Սիրիայից դուրս:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ