Մոսկվան սպասում է, որ Փարիզի ահաբեկչություններից հետո կփոխվեն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների գերակայությունները՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Հույս ունենք, որ Փարիզի իրադարձությունները, այնուամենայնիվ, կփոխեն Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի մյուս մայրաքաղաքների գերակայությունների սանդղակը»,-ասել է դիվանագետը:
Նոյեմբերի 14-ին Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Փարիզի ահաբեկչությունները Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության հետևանքն են: «Ժամանակն է, որ Եվրոպան ընդհանուր լեզու գտնի Ռուսաստանի հետ»,-գրել է Պուշկովը Twitter-ում: