Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

G20-ի գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում ահաբեկչության դեմ պայքարն է

G20-ի գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում ահաբեկչության դեմ պայքարն է
16.11.2015 | 11:00

Աշխարհի զարգացած երկրների ղեկավարները մասնակցում են Մեծ քսանյակի (G20-ի) գագաթնաժողովին, որն անցկացվում է Թուրքիայի Անթալիա քաղաքում: G20-ի օրակարգում հիմնականում լինում են համաշխարհային տնտեսական հարցերը, Փարիզի հարձակումներից հետո երկօրյա գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում ահաբեկչության դեմ պայքարն է: Մինչ գագաթնաժողովը, համատեղ ասուլիս են տվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Բարաք Օբաման ասել է, որ նոյեմբերի 13-ի Փարիզի հարձակումները ամբողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ էին՝ նշելով, որ ԱՄՆ-ը իր օգնությունն է առաջարկել Ֆրանսիային՝ հետաքննությանն աջակցելու հարցում: Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ գագաթնաժողովում ահաբեկչության դեմ պայքարի «ուժեղ ուղերձ» կընդունվի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ահաբեկչության դեմ պայքարը արդյունավետ կլինի, եթե «միջազգային հանրությունը համախմբի իր ջանքերը»: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը գագաթնաժողովին:

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ