ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալիևը Անթալիայում լացացնում է

Ալիևը Անթալիայում լացացնում է
17.11.2015 | 00:57

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական հրավերով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անթալիայում մասնակցում է G20-ի գագաթնաժողովին: Էրդողանի անունից գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված աշխատանքային ճաշի ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի և միգրացիոն ճգնաժամի թեմայով քննարկումներում Մեծ քսանյակի մեջ չմտնող Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել և հայտարարել, որ իր երկիրը տուժում է ահաբեկչությունից, և «այդ ահաբեկչությունը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության բաղկացուցիչ մասն է»: Նա պնդել է, թե «Ադրբեջանում հայկական ահաբեկչական կազմակերպության գործողություններից ավելի քան 2 հազար քաղաքացի է զոհվել»: Ալիևը նորից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հարցով դիրքորոշումը՝ «հակամարտությունը պետք է լուծվի միայն միջազգային նորմերին համապատասխան և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ