ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինն ու Քեմերոնը անհրաժեշտ են համարում ահաբեկչության դեմ համատեղ պայքարը

Պուտինն ու Քեմերոնը անհրաժեշտ են համարում ահաբեկչության դեմ համատեղ պայքարը
17.11.2015 | 01:04

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտության մասին։ «Ֆրանսիայի ողբերգական դեպքերը վկայում են, որ անհրաժեշտ է և վաղուց էր պետք համատեղել ջանքերը այդ չարիքի դեմ պայքարում»,- ասել է Պուտինը Անթալիայում G20-ի շրջանակում Դեյվիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ։ Ցավակցելով Պուտինին Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է. «Պետք է միասին աշխատենք ահաբեկչության դեմ պայքարում»։

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ