«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ-ում և այլ երկրներում, հայտնում է Reuters-ը։ «Մենք ասում ենք այն երկրներին, որոնք մասնակցում են խաչակրաց արշավանքին՝ Աստծո անունով դուք կստանաք նույնը, ինչ Ֆրանսիան։ Ինչպես մենք հարվածեցինք Ֆրանսիային իր կենտրոն Փարիզում, երդվում ենք, որ կհարվածենք նաև ԱՄՆ-ին իր կենտրոն Վաշինգտոնում»,- հայտարարել են իսլամիստները։